Կանխատեսում. «Ուոթֆորդ»-«Տոտենհեմ». կլինեն գոլեր

16:30, 18 հնվ 2020
Հունվարի 18-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Ուոթֆորդ»-«Տոտենհեմ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Ուոթֆորդը» նոր գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնի հետ կերպարանափոխվել է: Թիմը սկսել է հաղթել և վստահ խաղ ցուցադրել և անգամ դուրս է եկել վտանգավոր գոտուց: Որքան էլ տաօրինակ է, բայց «Ուոթֆորդն» այս խաղում ավելի մեծ մոտիվացիայով է խաղալու, քան մրցակիցը, քանի որ նրանք այլևս սխալվելու իրավունք չունեն և փրկվելու համար միավորներ են հարկավոր: Թիմը վերջին 5 խաղերից 3-ում հաղթել է, իսկ 4-ում նվազագույնը 1-ից ավել գոլ է խփել:

Ինչ վերաբերվում է «Տոտենհեմին», ապա այս թիմը պաշտպանության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Գրեթե յուրքանչյուր խաղում թիմը գոլ է բաց թողնում, ինչը տարօրինակ է, քանի որ այս թիմը մարզում է Ժոզե Մոուրինյուն: Բայց վերջինս հրաշագործ չէ: Նա հասկանում է, որ ստեղծված իրավիճակում պետք է հաղթանակի հասնելու համար պարզապես մրցակցից մեկով ավելի շատ գոլ խփել:

Չնայած Հարի Քեյնի բացակայությունը մեծ կորուստ է, այնուամենայնիվ, «Տոտենհեմի» հարձակման գծում կան աստղեր: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, ինչի համար Vivaro-ն սահմանել է 1.71 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի Պրեմիեր լիգա
16:30/18 հնվ
«Ուոթֆորդ»-«Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ