Կանխատեսում. Ուելս-Դանիա. կլինեն գոլեր

20:00, 26 հնս 2021
Հունիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակչի Ուելս-Դանիա հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր:

Ուելս-Դանիա խաղով կմեկնարկի ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչը: Անկասկած, ֆավորիտ է Դանիան, հատկապես Բելգիայի ու Ռուսաստանի դեմ հանդիպումներում ցուցադրած խաղը վկայեց, որ դանիացիները կարող են լուրջ վտանգ ներկայացնել ցանկացած մրցակցի համար:

Ուելսը, խմբային փուլում այդքան էլ տպավորիչ խաղ չցուցադրեց: Միայն մեկ հաղթանակ՝ Թուրքիայի նկատմամբ և ոչ-ոքի Շվեյցարիայի դեմ խաղում: Վերջին տուրում էլ պարտվեցին իտալացիներին: Ի տարբերություն Ուելսի, Դանիայի հավաքականի մոտ երևում էր խաղային մոդելը, ֆուտբոլիստների խաղամակարդակը:

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս խաղում Ուելսը շանսեր ունի: Համենայն դեպս, գոնե 1 գոլ խփելու: Չի բացառվում նաև լրացուցիչ ժամանակը: Դժվար է պատկերացնել, թե որ սցենարի դեպքում Ուելսը կհանձնվի: Ցանկացած պարագայում նրանք պետք է պայքար մղեն, քանի որ կորցնելու ոչինչ այլևս չկա:

Կարելի է ավելի զգուշավոր խաղադրույք ընտրել: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում նվազագույնը 2 գոլ կխփի, որը Vivaro-ն գնահատում է 1.96 գործակցով:

Օրդինար: Հաղթած
ԵՎՐՈ 2020
20:00/26 հնս
Ուելս-Դանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ