Կանխատեսում. «Ուրարտու» – «Սևան». դաշտի տերերը կհաղթեն առաջնության նորեկին

19:00, 07 օգս 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի առաջնության նորեկ «Սևանին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը:

Երկու թիմերն էլ առաջին տուրում հաղթանակ են տարել: «Ուրարտուն» 3:0 հաշվով հաղթել է «Նորավանքին», իսկ «Սևանը» 5:2 հաշվով առավելության է հասել «Վանի» նկատմամբ:

«Ուրարտուն» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ բավականին գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում: Երիտասարդ մասնագետը չի վախենում թիմի խաղը կառուցել՝ հիմնվելով գնդակին տիրելու և դիրքային գրոհների վրա: Թիմում հավաքված ֆուտբոլիստների մակարդակն էլ թույլ է տալիս այդպես խաղալ: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» լավ է հանդես գալիս և առաջնության նորեկ «Սևանի» դեմ խաղում դժվար թե խնդիրների հանդիպի:

«Սևանը» տպավորիչ հաղթանակով մեկնարկեց այս առաջնությունում: Գերգոլառատ խաղում առաջնության նորեկը հաղթեց «Վանին»: Ամեն դեպքում, Առաջին խմբի մակարդակը զգալիորեն տարբերվում է Պրեմիեր լիգայի խաղամակարդակից և կարծում եմ, որ հենց այս խաղում «Սևանում» կզգան այդ տարբերությունը:

Անկասկած, թիմը կփորձի որսալ իր շանսը, սակայն հաղթանակի հասնել, կարծում եմ, չի ստացվի:

«Բումքմեյքերների ռեյտինգն» ընտրում է «Ուրարտուի» հաղթանակ խաղադրույքը, որի համար Vbet սահմանել է 1.97 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/7 օգս
«Ուրարտու»-«Սևան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ