Կանխատեսում. «Նորվիչ»-«Մանչեսթեր Յունայթեդ». կլինեն գոլեր

20:30, 27 հկտ 2019
Հոկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Նորվիչ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ աչքի կընկնեն խփած գոլով:

Տեմո Պուկկին և ընկերները «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթանակից հետո պարզապես սկսեցին մեկը մյուսի հետևից ձախողել խաղերը: Այն, որ թիմն ունի պոտենցիալ ու կարող է պայքարել նույնիսկ թոփերի դեմ, դա փաստ է, սակայն «Նորվիչը» վերջերս սեփական հարկի տակ 1:5 հաշվով պարտվել էր «Ասթոն Վիլլային», որը ուղղակի տրամաբանությունից դուրս է:

«Նորվիչը» կադրային խնդիրներ չունի՝ ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի»: Սուլշերի թիմը տառապում է վնասվածքներից: Էրիկ Բայի, Դիոգո Դալոտ, Պոլ Պոգբա… իսկ Մատիչի և Շոուի մասնակցությունը հարցականի տակ է: ՄՅՈւ-ն դժվարին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Պարտիզանի» նկատմամբ ԵԼ-ում, որտեղ Սուլշերը դժգոհել էր իր հարձակվողներից:

Այս խաղում երկու կողմերն էլ միտված կլինեն միայն հաղթանակի: ՄՅՈւ-ի համար միավորներն օդի ու ջրի նման հարկավոր են, քանզի թիմը պարտության դեպքում կարող է էլ ավելի մոտենալ 18-րդ հորիզոնականին:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.75 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/27 հկտ
«Նորվիչ»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ