Կանխատեսում. «Նյուքասլ»-«Մանչեսթեր Յունայթեդ». կլինեն գոլեր

19:30, 06 հկտ 2019
Հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նյուքասլը» կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր երկու թիմերի կողմից:

Երկու թիմերն էլ վերջին խաղերն անհաջող են անցկացրել և հաղթանակ չեն տոնել: Եթե «Նյուքասլի» դեպքում դա փոքր ինչ հասկանալի է, ապա ՄՅՈւ-ի դեպքում իրավիճակն էլ ավելի բարդ է: Թիմն ունի կադրային և խաղային խնդիրներ:

Որպես կանոն «Նյուքասլը» լավ է խաղում սեփական հարկի տակ՝ հատկապես թոփ թիմերի դեմ հանդիպումներում: Այս խաղում ևս «կաչաղակները» կարող են անախորժություններ ստեղծել քաղաքային թիմի համար, որի կազմից վնասվածքների պատճառով բացակայելու են Էրիկ Բային Ջեսի Լինգարդն ու Պոլ Պոգբան:

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ դրական արդյունքի հասնել նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «ԱԶ Ալկմարի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Սուլշերի թիմը, անկասկած. այս խաղում կփորձի վերջապես դուրս գալ այն անդունդից որի մեջ հայտնվել է, սակայն «Նյուքասլը» ևս կարող է դիմադրություն ցույց տալ:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 2.02 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/6 հկտ
«Նյուքասլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ