Կանխատեսում. «Նապոլի»-«Ռոմա». Մխիթարյանը կդառնա գոլի հեղինակ

23:45, 29 նյմ 2020
Նոյեմբերի 29-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի «Նապոլի»-«Ռոմա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղն ու արդյունավետությունը հիացնում է: Հայ ֆուտբոլիստը հասցրել է դառնալ անգամ հեթ-տրիկի և դուբլի հեղինակ: Էդին Ջեկոյի բացակայության պայմաններում հենց Մխիթարյանն է ստանձնել առաջատարի և գոլահարի պարտականությունները: Այս խաղին Ջեկոն կազմ է վերադառնում, սակայն Մխիթարյանի արդյունավետությունը, կարծում եմ, դրանից չի տուժի:

«Նապոլին» սիրում է գնդակ պահել, դիրքային գրոհներ կազմակերպել, ինչն էլ հնարավորություն է տալիս մրցակցին արագ հակագրոհ կազմակերպել: Իհարկե, Մխիթարյանը հռոմեացիների ամենաարագ ֆուտբոլիստը չէ, սակայն նա արդեն իսկ ցույց է տվել, որ կարող է գոլեր հեղինակել տարբեր իրավիճակներից՝ անգամ գլխի հարվածներով:

Կարծում եմ՝ այս խաղում լավագույն խաղադրույքը կլինի հենց Մխիթարյանի գոլը, որի համար Vivaro-ն սահմանել է 3.23 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Իտալիայի Ա Սերիա
23:45/29 նյմ
«Նապոլի»-«Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ