Չեմպիոնների լիգա. «Մոնակո» – «Սպարտա». Կանխատեսում

22:00, 10 օգս 2021
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Մոնակոն» կհյուրընկալի Պրահայի «Սպարտային»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը կհաղթեն նվազագույնը մեկ գնդակի տարբերությամբ:

«Մոնակոն» առաջին խաղում վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Թիմերի խաղամակարդակների տարբերությունը զգացվեց: Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանց դժվարությունների առավելության հասավ մրցակցի նկատմամբ, իսկ ահա ներքին առաջնության մեկնարկային տուրում ոչ ոքի խաղաց «Նանտի» հետ: Բայց դա կանխատեսելի էր, երբ պարզ դարձավ թիմի մեկնարկային կազմն այս խաղի համար:

Առաջատարներից մի քանիսը՝ Գոլովինը, Բեն Յեդերը, Ֆաբրեգասը և Սիդիբեն մնացել էին պահեստայինների նստարանին: «Մոնակոյի» համար շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելը: Կարծում եմ՝ Նիկո Կովաչը պարզապես որոշել է առաջնության մեկնարկային խաղում չծանրաբեռնել իր ֆուտբոլիստներին:

Պրահայի «Սպարտայի» հետ պատասխան խաղում «Մոնակոն» անհանգստանալու առիթ, կարելի է ասել, չունի, սակայն սա ֆուտբոլ է և ամեն ինչ հնարավոր է: Կովաչի թիմը հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում և անգամ առաջին խաղի դրական արդյունքը չի ստիպի խորվաթ մասնագետին հետ կանգնել իր ծրագրերից: «Մոնակոն» կփորձի նորից հաղթել:

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է «Մոնակայի» ֆորա 1 (-1) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.72 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:00/10 օգս
«Մոնակո»-«Սպարտա» Պրահա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ