Կանխատեսում. «Մոնակո» – «Նանտ». Լիգա 1-ի մրցաշրջանը կմեկնարկի գոլառատ խաղով

23:00, 06 օգս 2021
Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում «Մոնակոն» կհյուրընկալի «Նանտին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

Մեկնարկում է Ֆրանսիայի առաջնությունը: «Մոնակոն», որը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում վստահ հաղթանակ տարավ Պրահայի «Սպարտայի» նկատմամբ, Լիգա 1-ի առաջին տուրում կընդունի «Նանտին»:

«Նանտը» նախամրցաշրջանային փուլի բոլոր խաղերում գոլ է բաց թողել: Վերջին 5 խաղերից հաղթել է միայն մեկում:

Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում «Նանտը» զբաղեցրել էր 18-րդ հորիզոնականը և Լիգա 2-ից «Թուլուզի» հետ փլեյ-օֆֆի խաղերում միայն կարողացավ պահպանել տեղը ֆրանսիական ֆուտբոլի էլիտայում:

«Մոնակոն» բավականին լավ տպավորություն թողեց Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ առաջնության մեկնարկային տուրում «Մոնակոն» նույնպես գրավիչ և հարձակողական ֆուտբոլ կցուցադրի համեստ «Նանտի» դեմ խաղում:

Լավ մարզավիճակում է ֆրանսիական ակումբի ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը, որը ՉԼ-ի խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է գոլերի տոտալը շատ 2.5-ից խաղադրույքը, որը Vbet-ը գնահատում է 1.70 գործակցով:

Օրդինար: Պարտված
Ֆրանսիա, Լիգա 1
23:00/6 օգս
«Մոնակո» - «Նանտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ