Կանխատեսում. «Միլան»-«Մանչեսթեր Յունայթեդ». երկու թիմերն էլ գոլ կխփեն
«Միլանը» առաջին խաղի վերջնամասում կարողացավ փրկվել պարտությունից՝ 1:1: Պատասխան խաղում, կարծում եմ, իրավիճակն այլ կլինի: «Միլանը» ընթացիկ մրցաշրջանը շատ լավ էր մեկնարկել, սակայն հիմա կորցրել է չեմպիոն դառնալու հույսերը: Միակ ճանապարհը՝ Եվրոպա լիգան է: «Ռոսոներիները» ամեն ինչ կանեն և կպայքարեն մինչև վերջ: Նշվում է, որ խաղին կմասնակցի Զլատան Իբրահիմովիչը, որը նոր է ապաքինվել վնասվածքից: Սպասվում է, որ նա փոխարինման կմտնի երկրորդ խաղակեսում:
ՄՅՈւ-ն, անկասկած վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Այս խաղում, հավանական է նաև, որ կլինի լրացուցիչ ժամանակ: «Միլանն» առաջին խաղում կարողացավ ճնշել մրցակցի պաշտպանությունը և նույնիսկ 2 գոլ խփեց, որոնք չեղարկվեցին VAR-ի կողմից:
ՄՅՈւ-ի հարձակման ուժին էլ ծանոթ ենք բոլորս: Կարծում եմ, այս խաղում գոլեր կտեսնենք երկու թիմերի կողմից: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլեր կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 1,72 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: