Կանխատեսում. «Մաքքաբի Թել Ավիվ» — «Փյունիկ». հյուրերը գոլ կխփեն

21:30, 16 օգս 2018
Օգոստոսի 16-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Մաքքաբի Թել Ավիվ» — «Փյունիկ» պատասխան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում երևանյան ակումբին կհաջողվի գոլ խփել: 

Երևանի «Փյունիկը» կարող է ևս մեկ պատմական նվաճում գրանցել: Եթե հաղթահարի իսրայելական թիմի արգելքը, ապա կդառնա առաջին հայկական ակումբը, որը եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր կնվաճի: Իսկ իրատեսակա՞ն է դեպքերի այսպիսի ընթացքը: Այո. «Փյունիկը» լավ շանսեր ունի, քանի որ սեփական հարկի տակ անցկացրած խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Այսինքն՝ «Փյունիկը» գոլ չի ընդունել Երևանում կայացած խաղում և պատասխան հանդիպմանը Հայաստանի 11-ակի չեմպիոնի խփած մեկ գոլը կարող է վճռել հանդիպման ելքը:

«Փյունիկը» խնդիրներ ունի պաշտպանությունում, քանի որ թիմից հեռացել է կենտրոնական պաշտպան Բորիս Կադյոն: Չնայած դրան, Անդրեյ Տալալաևի թիմը բավականին կենտրոնացված է գործում պաշտպանությունում: Բավական է միայն նշել այն, որ Երևանում անցկացրած 3 խաղերից և ոչ մեկում «Փյունիկը» գոլ բաց չի թողել:

Նույնիսկ իմաստ էլ չկա քննարկելու «Մաքքաբիի» խաղը, ուժեղ և թույլ կողմերը: Այս անգամ կարելի է ռիսկի դիմել, չէ որ արդյունքը կարող է ապշեցուցիչ լինել: Կարճ ասած՝ «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է հավատալ Հայաստանի բազմակի չեմպիոնին և այս խաղում խաղադրույք կատարել, որ «Փյունիկը» գոլ կխփի, որի համար Vivaro-ն սահմանել է 2.50 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, որակավորման 3-րդ փուլ
21:30/16 օգս
«Մաքքաբի Թել Ավիվ» - «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ