Կանխատեսում. «Մանչեսթեր Սիթի»-«Ֆուլհեմ». երկու թիմերն էլ գոլ կխփեն

18:00, 15 սպտ 2018
Սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Ֆուլհեմ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:  

Նախորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ դժվարությամբ հաղթեց «Նյուքասլին»՝ 2:1 հաշվով: Վերջին խաղերում «Սիթին» դժվարություններ է ունենում իրենից կարգով ցածր թիմերի դեմ խաղերում: Այս անգամ Գվարդիոլայի թիմի մրցակիցն է  ԱՊԼ-ի նորեկ «Ֆուլհեմը», որը մեծ թվով աղմկոտ տրանսֆերներ է կատարել այս ամռանը և կարող է անակնկալ մատուցել ոչ միայն «Սիթիին», այլև անգլիական ցանկացած ակումբի:

Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի նորեկը ձեռք է բերել Լուսիանո Վյետոյին, Անդրե Շյուռլեին, Ժան Միշել Սերիին, Սերխիո Ռիկոյին, Կալում Չեմբերսին, Ալեքսանդր Միտրովիչին, Թիմոտի Ֆոսու-Մենսահին: Մի խոսքով՝ հասկացաք, որ «Ֆուլհեմի» նման համեստ ակումբի համար սրանք թոփ տրանսֆերներ են և զգալիորեն կուժեղացնեն թիմի կազմը: Անդրե Շյուռլեն և Ալեքսանդր Միտրովիչը գոլի հեղինակ են դարձել վերջին երկու տուրերում:

Դե իսկ «Մանչեսթեր Սիթիի» մեկ գոլը սեփական հարկի տակ, կասկած չի հարուցում: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, ինչի համար Vivaro-ն սահմանել է 1.86 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/15 սպտ
«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ