Կանխատեսում. «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի». կլինեն գոլեր

23:00, 29 մյս 2021
Մայիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլր կլինեն:

Անգլիական եզրափակիչ, որտեղ մրցելու են տակտիկայի հսկաները՝ Պեպ Գվարդիոլան և Թոմաս Տուխելը: Կատալոնացու համար սա առաջին եզրափակիչն է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Բնականաբար, հենց «Սիթին» էլ ֆավորիտ է: Այնուամենայնիվ, այսպիսի խաղերում, որպես կանոն, Գվարդիոլայի համար մեկ թշնամին հենց իր մտքերն են: Երբ նա փորձում է չափից ավելի շատ կենտրոնանալ տակտիկան դրվագների վրա, թիմը լիովին կորցնում է խաղի թելը:

Տուխելի դեպքում, ճնշումը գուցե այդքան էլ մեծ չէ: Մի քանի ամսում թիմին հասցնել ՉԼ-ի եզրափակիչ, անկասկած դրական արդյունք է, սակայն Անգլիայի գավաթում պարտությունից հետո, երկրորդ եզրափակչում զիջելը, կդիտվի ձախողում:

Կարծում եմ՝ Գվարդիոլայի թիմը կտիրի գնդակին և կխաղա իր ֆուտբոլը, իսկ ահա «Չելսին» հակագրոհների միջոցով կփորձի որսալ հաջողությունը: Հասնել եզրափակիչ և գոլ չխփել, քիչ հավանական է: Որքան էլ «Չելսիի» պաշտպանությունը լավն է, բայց «Սիթիում» կգտնեն այն կոտրելու ուղիներ: Դե իսկ պարտության դեպքում «Չելսին» նույնպես կնետվի առաջ: Գուցե լինի լրացուցիչ ժամանակ, իսկ ահա հիմնական ժամանակում, կարծում եմ, երկու թիմերն էլ գոլ կխփեն: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2.05 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
23:00/29 մյս
«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ