Կանխատեսում. «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի». կհաղթեն տանտերերը

21:30, 23 նյմ 2019
Նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը:

«Չելսիի» խելահեղ հաղթանակների շարքը, կարծում եմ, կավարտվի «Էթիհադում»: Լոնդոնցիները մեկ միավոր գերազանցում են «Մանչեսթեր Սիթիին» մրցաշարային աղյուսակում, իսկ դա լրացուցիչ մոտիվացիա է լինելու Գվարդիոլայի թիմի համար: Վերջինս նշել էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն իրեն է հիշեցնում երիտասարդ տարիներին: Այնուամենայնիվ, Լեմպարդն ու իր թիմը դեռ շատ երիտասարդ են, որպեսզի կարողանան պայքարել Գվարդիոլայի «Սիթիի» դեմ, որը գերմոտիվացված է լինելու և նույնիսկ կարող է քարը քարի վրա չթողնել «Չելսիից»:

Երկու թիմերն էլ կորոսւտներ ունեն: Դաշտի տերերից խաղը բաց կթողնեն Զինչեն և Լապորտը վնասվածքների, իսկ Բերնարդու Սիլվան՝ որակազրկման պատճառով: «Չելսիի» նոր հերոս Քրիստիան Պուլիշիչի և Ռոս Բարքլիի մասնակցությունը հարցականի տակ է: Այո, «Չելսին» ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Թիմը վերջին 5 խաղում 5 հաղթանակ է տոնել, բայց այս երիտասարդ կոլեկտիվը, կարծում եմ, դեռ պատրաստ չէ մրցակցի հարկի տակ կանգնել գործող չեմպիոնի ճանապարհին:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կլինի 2.5-ից շատ գոլ և կհաղթի «Մանչեսթեր Սիթին», որը Vivaro-ն գնահատում է 1.79 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/23 նյմ
«Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ