Կանխատեսում. «Մալյորկա»-«Ռեալ». կհաղթեն հյուրերը

23:00, 19 հկտ 2019
Հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի «Մալյորկա»-«Ռեալ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգի» կարծիքով այս խաղում կհաղթեն հյուրերը:

Չնայած «Ռեալը» կադրային խնդիրներ ունի, այնուամենայնիվ, բուքմեյքերների կարծիքով՝ մադրիդցիներին հեշտ խաղ չի սպասվում: Բնական է, որ «Ռեալը» կարգով գերազանցում է մրցակցին, հոգեբանորեն արդեն լավ վիճակում է, քանի որ թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ամեն ինչ տանում է նրան, որ «Ռեալը» խնդիրներ չի ունենա այս խաղում և կարելի է օգտվել համեմատաբար բարձր գործակցից՝ ունենալով նաև, այսպես ասած, ապահովագրություն:

«Մալյորկան» վերջին 4 խաղերից հաղթել է միայն մեկում՝ «Էսպանյոլին»: Մնացած խաղերում նույնիսկ գոլ չի կարողացել խփել: «Ռեալում» կադրային խնդիրները, իհարկե անհանգստացնում են: Խաղը բաց կթողնեն Մարկո Ասենսիոն, Տոնի Կրոսն ու Նաչոն, իսկ Գարեթ Բեյլի, Մարսելոյի, Ֆերլան Մենդիի, Լուկա Մոդրիչի և Լուկաս Վասկեսի մասնակցությունը հարցականի տակ է:

Նույնիսկ այս դեպքում դժվար է պատկերացնել, որ «Ռեալը» կսայթաքի այս խաղում կամ «Մալյորկան» կկարողանա դիմադրություն ցուցաբերել: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կլինի 1.5-ից շատ գոլ և կհաղթի «Ռեալը»: Այս խաղադրույքի համար Vivaro-ն սահմանել է 1.72 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:00/19 հկտ
«Մալյորկա»-«Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ