Կանխատեսում. «Լեսթեր»-«Լիվերպուլ». երկու թիմերն էլ գոլ կխփեն
Ընթացիկ առաջնության առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելու է «Լեսթերին»: Կլոպի թիմը գերազանց է մեկնարկել այս առաջնությունում: «Լիվերպուլը» միակ թիմն է, որը դեռ գոլ բաց չի թողել ԱՊԼ-ի մեկնարկային 3 խաղերից հետո: Մի կողմից ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ մերսիսայդցիները սեփական հարկի տակ խաղացել են «Բրայթոնի» և «Վեսթ Հեմի» դեմ, և արտագնա խաղում՝ «Քրիսթալ Փելասի» դեմ: Իսկ ահա «Լեսթերի» դեմ խաղը իսկական փորձություն կլինի «Լիվերպուլի» պաշտպանության համար: Նույնիսկ այն դեպքում, երբ որակազրկման պատճառով այս խաղին չի մասնակցի «աղվեսների» հարձակման գծի առաջատար Ջեյմի Վարդին:
«Լեսթերը» հաղթել է վերջին 3 խաղերում (2-ը՝ ԱՊԼ-ում, 1-ը՝ Անգլիայի լիգայի գավաթում): Կլոդ Պյուելի թիմի համար Վարդիի որակազրկումը, անկասկած, մեծ հարված է, սակայն «Լեսթերի» կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են սպառնալ մրցակցի դարպասին: Բացի այդ, այս թիմերի միջև խաղերում միշտ էլ շատ գոլեր են խփվում:
Հաշվի առնելով այս փաստերը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.82 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: