Մուտք

Կանխատեսում. «Լեգանես» — «Ռեալ» Մադրիդ

18:02, 21 Փետրվարի 2018
Ազատ Շահբազյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Իսպանիայի առաջնությունում կկայանա 16-րդ տուրից հետաձգված «Լեգանես» — «Ռեալ» Մադրիդ հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում որպես խաղադրույք վերցնել գոլերի փոխանակությունը:

Կիսվել:

Վերջապես կկայանա դեկտեմբերին հետաձգված հանդիպումը, և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն ամբողջական տեսք կստանա:

«Ռեալը» հանդիպմանը կմասնակցի առանց մի շարք առաջատարների՝ Մարսելո, Կրոս, Մոդրիչ, Նավաս, Ռոնալդու: Առաջին 3-ը վնասվածք ունեն, իսկ Նավասն ու Ռոնալդուն հանգստի հնարավորություն են ստացել:

Որքան էլ որ դժվար է հավատալ, բայց փաստ է՝ «Լեգանեսն» ավելի քիչ գոլ է բաց թողել, քան «Ռեալը» (25-26): Զիդանի թիմն ընթացիկ մրցաշրջանում պաշտպանությունում վստահ հանդես չի գալիս: Նախորդ տուրում թեև «սերուցքայինները» հաղթեցին «Բետիսին», բայց նաև 3 գոլ բաց թողեցին: «Լեգանեսն» իր հարկի տակ կարող է գրավել մրցակցի դարպասը, մանավանդ, որ «Ռեալի» մի շարք առաջատարներ բացակայելու են: Դե իսկ «Ռեալը» պարտավոր է իր բարձր կարգի և անհատական վարպետության շնորհիվ գոլ խփել:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը: Vivaro-ում դրա համար սահմանված է 1,80 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 16-րդ տուրից հետաձգված խաղ
21:45/21 փտր
«Լեգանես» — «Ռեալ» Մադրիդ
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
18:02, 21 Փետրվարի 2018
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
18:02, 21 Փետրվարի 2018
«Բավարիա» – «Ռեալ»: Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը
18:02, 21 Փետրվարի 2018
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ