Կանխատեսում. «Լեչե»-«Ռոմա». կհաղթեն հյուրերը

17:00, 29 սպտ 2019
Սեպտեմբերի 29-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի վեցերորդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հաղթանակի կհասնեն հյուրերը:

«Ռոման» վերջին խաղում տնային պարտություն կրեց «Ատալանտայից»: Պաուլու Ֆոնսեկան այդ խաղում, կարելի է ասել, փորձեց խորամանկել, սակայն ապարդայուն: Խաղային սխեմայի փոփոխության արդյունքում «Ռոման» շատ վատ տեսք ուներ հարձակման գծում և ընդհանուր առմամբ՝ խաղադաշտում:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ այդ սխեմային փոփոխության «զոհը»: «Լեչեի» դեմ խաղում, ամենայն հավանականությամբ, Ֆոնսեկան կվերադառնա 4-2-3-1 սխեմային, իսկ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում: «Գայլերը» պետք է ապացուցեն, որ նախորդ խաղը պարզապես պատահականություն էր:

Այս թիմերի միջև վերջին խաղը կայացել է 2012 թվականին, երբ «Լեչեն» 4:2 հաշվով հաղթել է «Ռոմային»: Ընթացիկ մրցաշրջանում «Լեչեն» ավելի լավ է հանդես գալիս արտագնա խաղերում և 5 հանդիպումներից ընդամենը 2 հաղթանակն ունի, որոնք գրանցվել են արտագնա խաղերում:

Հաշվի առնելով, որ «Ռոման» հարձակման գծում ունի տեխնիկապես լավ պատրաստված և արագաշարժ ֆուտբոլիստներ, որոնց ավելանում է նաև Ջեկոն, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կհաղթի «Ռոման», որի համար Vivaro-ն սահմանել է 1.75 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Իտալիայի Ա Սերիա
17:00/29 սպտ
«Լեչե»-«Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ