Կանխատեսում. ԿուՊՍ-«Նոա». կլինեն գոլեր

20:00, 15 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» կհյուրընկալվի ԿուՊՍ-ին: Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել էր 1:0 հաշվով: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

«Նոան» անակնկալ հաղթանակ տարավ առաջին խաղում: Մրցակցի ֆուտբոլիստի ինքնագոլը վճռեց հանդիպման ելքը: ԿուՊՍ-ն առավելություն ուներ խաղի գրեթե ամբողջ ընթացքում: Ինչպես և կանխատեսելի է նման դեպքերում, «Նոան» ավելի շատ հակագրոհում էր:

Այս խաղը ևս նույն սցենարով կանցնի, քանի որ ֆիննական ակումբը խաղալու է սեփական հարկի տակ և համարվում է ֆավորիտ: Չմոռանանք, որ արտագնա գոլի կանոնն այլևս չի գործում, ինչն էլ ստիպելու է ԿուՊՍ-ին ոչ միայն առաջ նետվել՝ փորձելով հաղթանակ տանել, այլ դա անել երկու գնդակի տարբերությամբ:

Իսկ այդ ընթացքում «Նոան», որի հարձակման գծում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, կփորձի օգտվել իր շանսից հակագրոհների ժամանակ: Նախորդ խաղում լավ հանդիպում անցկացրեց նաև Պետրոս Ավետիսյանը, որից այս խաղում նույնպես հույսերը մեծ են:

Հաշվի առնելով, որ ԿուՊՍ-ը ֆավորիտ է և պետք է հաղթի նվազագույնը 2 գոլի տարբերությամբ, որպեսզի լրացուցիչ ժամանակ չլինի, կարծում եմ, այս խաղը գոլառատ կարող է լինել: Սակայն, կարելի է փոքր ինչ համեստ գործակցով խաղադրույք ընտրել՝ ապահովագրվելով:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի 2-ից շատ գոլ, որը Vivaro-ն գնահատում է 1.5 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:00/15 հլս
ԿուՊՍ - «Նոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ