Կանխատեսում. ԿուՊՍ-«Աստանա». երկու թիմերն էլ գոլ կխփեն

20:00, 05 օգս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, կհյուրընկալվի Ֆինլանդիան ներկայացնող ԿուՊՍ-ին: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

ԿուՊՍ-ը բավականին լավ արդյունքեր է գրանցել վերջին խաղերում: Թիմը Ֆինլանդիայի ընթացիկ առաջնությունում հաղթել է վերջին 5 խաղերը: Եվրագավաթային խաղերում պարտվել է միայն «Նոային» Երևանում: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում էլ առավելության է հասել ուկրաինական «Վորսկլայի» նկատմամբ (2:2, 3:2 լրացուցիչ ժամանակում):

«Աստանան» հունական «Արիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկորդ փուլի պատասխան խաղում պարզապես տանջվեց: Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելուց հետո, ղազախական թիմը նույն հաշվով պարտվեց պատասխան խաղում և միայն լրացուցիչ ժամանակին վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ անցավ հաջորդ փուլ:

Կարծում եմ՝ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: «Աստանան», անկասկած, շանսեր կունենա հակագրոհների ժամանակ: ԿուՊՍ-ն էլ սեփական հարկի տակ պետք է փորձի հաղթել, քանի որ Ղազախստանում բարդ հանդիպում է լինելու: Թիմերը լավ արդյունավետություն ունեն վերջին խաղերում:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.95 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:00/5 օգս
ԿուՊՍ-«Աստանա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ