Կանխատեսում. «Կրասնոդար» – «Խիմկի». Կլինեն գոլեր

21:00, 01 օգս 2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Կրասնոդարը» կընդունի «Խիմկիին»: Կրասնոդարցիների կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, իսկ «Խիմկիում»՝ ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ Արշակ Կորյանը:

«Կրասնոդարն» առաջին տուրում խոշոր հաշվով հաղթել էր «Ուրալին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և բավականին լավ տպավորություն թողեց:

«Խիմկին» առաջին տուրում 1:3 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Զենիթին»: Արշակ Կորյանը դաշտ դուրս եկավ 84-րդ րոպեին:

Կարծում եմ՝ առաջնության առաջին տնային խաղում «Կրասնոդարը» կփորձի ոչ միայն արդյունքի հասնել, այլ դա անել գեղեցիկ ոճով: Հաշվի առնելով, որ «Խիմկիի» մասնակցությամբ խաղերում գոլերը շատ են լինում, կարելի է ենթադրել, որ այս հանդիպումը նույնպես գոլառատ կլինի:

Նախորդ մրցաշրջանը ձախողված էր «Կրասնոդարի» համար: Թիմը պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, սակայն խաղերի խիտ գրաֆիկը և փորձի բացակայությունն անհետևանք չմնացին: Թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը: Նրան փոխարինեց Վիկտոր Գոնչարենկոն, որը մինչև այդ մարզում էր Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Գոնչարենկոյի թիմերը միշտ էլ խաղում են՝ շեշտը դնելով հարձակման վրա:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի 2.5-ից շատ գոլ, որի համար Vivaro-ն սահմանել է 1.63 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Ռուսաստանի առաջնություն
21:00/1 օգս
«Կրասնոդար» – «Խիմկի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ