Կանխատեսում. «Կիևո» — «Յուվենթուս». Ռոնալդուն գոլ կխփի

20:00, 18 օգս 2018
Օգոստոսի 18-ին մեկնարկում է Իտալիայի Ա Սերիայի 2018-19 թթ մրցաշրջանը: Առաջին խաղում Թուրինի «Յուվենթուսը» հյուրընկալվելու է «Կիևոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում «Ծեր Սինյորայի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա գոլի հեղինակ:  

«Յուվենթուսը» կատարել է այս ամառվա թերևս ամենաաղմկոտ տրանսֆերը: Թուրինցիները ձեռք են բերել Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին: «Բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին արդեն իսկ հաստատել է, որ թիմի աստղային նորեկը «Կիևոյի» դեմ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:

Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղում հաղթել է «Յուվենթուսը», որից 4-ը՝ «չոր» հաշվով, իսկ 2-ը՝ խոշոր հաշվով: Դժվար է պատկերացնել, որ այս անգամ համեստ «Կիևոն» կկարողանա «փչացնել» այս վիճակագրությունը:

Այս խաղում բոլորի ուշադրության կենտրոնում լինելու է Կրիշտիանու Ռոնալդուն, այդ իսկ պատճառով «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ Ռոնալդուն կդառնա գոլի հեղինակ: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.70 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Իտալիայի Ա Սերիա
20:00/18 օգս
«Կիևո» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ