Կանխատեսում. «Կալյարի»-«Ռոմա». Մխիթարյանը կդառնա գոլի հեղինակ

20:00, 25 ապր 2021
Ապրիլի 25-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի «Կալյարի»-«Ռոմա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա «գայլերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոման» ձախողեց պայքարը Ա Սերիայի լավագույն քառյակում հայտնվելու համար: Անկասկած, թիմի նպատակն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպա լիգան հաղթելն է, սակայն Ա Սերիայի խաղերն էլ, այնուամենայնիվ, պակաս կարևոր չեն: Թիմը պետք է նաև այս խաղերով պատրաստվի ԵԼ-ի խաղերին:

Հանդիպումը գոլառատ կլինի: Այս թիմերը միշտ էլ բաց ֆուտբոլ են խաղում: Միմյանց միջև կայացած վերջին 5 խաղից 4-ում խփվել է նվազագույնը 3 գոլ:

Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից, մասնակցել թիմի մի քանի խաղի, սակայն դեռևս չի հասցրել աչքի ընկնել խփած գոլով: Այս խաղը կարող է լավ առիթ դառնալ վստահությունը հետ բերելու և մարզավիճակ հավաքելու համար՝ ԵԼ-ի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա Հենրիխ Մխիթարյանը: Այս խաղադրույքի համար Vivaro-ն սահմանել է 2.63 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Իտալիա Ա Սերիա
20:00/25 ապր
«Կալյարի»-«Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ