Կանխատեսում. «Կայրաթ»-«Մաքաբի Հայֆա». Կամո Հովհաննիսյանի թիմը կանցնի հաջորդ փուլ

18:00, 14 հլս 2021
Հուլիսի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2021-22 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Կայրաթ»-«Մաքաբի Հայֆա» պատասխան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ հաջորդ փուլ կանցնի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը»:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Մաքաբի Հայֆայի» հետ: Հովհաննիսյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին:

Վերջին 5 խաղում «Կայրաթն» անպարտելի է՝ 3 հաղթանակ և 2 ոչ-ոքի: Թիմը Ղազախստանի առաջնությունում ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ զիջելով «Տոբոլին» և «Աստանային»:

«Մաքաբի Հայֆան» «Կայրաթի» հետ խաղով է սկսել այս մրցաշրջանը և այս առումով ղազախական թիմն առավելություն ունի, քանի որ ներքին առաջնությունն ընթացքի մեջ է: Նրանք ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված և տոնուսի մեջ են: «Կայրաթն» առաջին խաղում դրական արդյունքի է հասել և սեփական հարկի տակ ավելի մեծ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար: Այնուամենայնիվ, կարելի է ռիսկի չգնալ և ընտրել «Կայրաթի» անցումը:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Կայրաթը» դուրս կգա հաջորդ փուլ, որը Vivaro-ն գնահատում է 1.70 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
18:00/14 հլս
«Կայրաթ»-«Մաքաբի Հայֆա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ