Կանխատեսում. «Կայրաթ»-«Ցրվենա Զվեզդա». 2 թիմերն էլ գոլ կխփեն

18:00, 21 հլս 2021
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, սեփական հարկի տակ կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Կայրաթն» օրեր առաջ առանց Կամո Հովհաննիսյանի Ղազախստանի գավաթի խաղում անակնկալ պարտություն կրեց «Կասպիյից» (0:2): Պարզ է, որ թիմը լիովին կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի վրա: Մրցակիցն այս փուլում թույլ չի լինում և ղազախական ակումբը մեծ ջանքեր պետք է գործադրի հաջողության հասնելու համար:

«Ցրվենա Զվեզդան» գոլազուրկ ոչ ոքիով է մեկնարկել ներքին առաջնությունում: Դա սերբական ակումբի առաջին պաշտոնական խաղն էր այս մրցաշրջանում: «Կայրաթն» այս առումով առավելություն ունի, քանի որ Ղազախստանի առաջնությունն ընթանում է, իսկ թիմը խաղային տոնուսի մեջ է:

Ղազախական թիմն առաջին փուլում հաղթահարել էր «Մաքաբի Հայֆայի» արգելքը, իսկ «Ցրվենա Զվեզդան» երկրորդ փուլից է սկսում պայքարը: Սերբիայի չեմպիոնին հայ ֆուտբոլասերները ծանոթ են նախորդ տարի «Արարատ-Արմենիայի» հետ եվրագավաթային ելույթներից:

Կարծում եմ, որ «Կայրաթն» ամեն ինչ կանի սեփական հարկի տակ դրական արդյունքի հասնելու համար, սակայն չի կարողանա անառիկ պահել սեփական դարպասը:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.91 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Չեմպոնների լիգա
18:00/21 հլս
«Կայրաթ»-«Ցրվենա Զվեզդա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ