Մուտք

Կանխատեսում. «Կայրաթ» – «Ալաշկերտ». կլինեն գոլեր

14:08, 4 Օգոստոսի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին խաղում կհյուրընկալվի ղազախական «Կայրաթին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

Կիսվել:

«Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից դուրս մնալուց հետո հայտնվեց Եվրոպա լիգայի երրորդ փուլում: Այս փուլում էլ պարտվելու դեպքում կհայտնվի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Կարելի է ասել, որ հենց դա է «Ալաշկերտի» նպատակը, բայց… եթե կորցնելու ոչինչ չկա, ապա կարելի է պայքարել և բախտը որսալ Եվրոպա լիգայում:

«Կայրաթը» չափազանց բարդ մրցակից է «Ալաշկերտի» համար: Այս «Կայրաթը», որի կազմում ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված: Ղազախական թիմում է խաղում նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Ճիշտ է, ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ղազախական թիմը 0:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Ցրվենա Զվեզդայից», բայց այս մրցավեճում և դիմակայությունում բացարձակ ֆավորիտը «Կայրաթն» է: Ղազախստանի չեմպիոնն առաջին հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ և կփոձի հնարավորինս լավ հանդես գալ:

«Ալաշկերտում» իրավիճակն անհասկանալի է: Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել էր, հետո վերադարձավ: Դժվար է ասել, թե ինչ վիճակում է թիմը: Ներքին առաջնության մեկնարկային խաղում էլ 0:3 հաշվով պարտությունն «Արարատ-Արմենիայից», ավելի խճճեց իրավիճակը: Արդյո՞ք թիմը պարզապես կենտրոնացել էր եվրագավաթային խաղի վրա, թե՞ այս պահին այսքան է «Ալաշկերտի» հնարավորությունը:

Կարծում եմ, խաղը գոլառատ է լինելու, քանի որ 0:5 հաշվով պարտությունից հետո «Կայրաթը» կփորձի սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ ցուցադրել:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ: Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.87 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
18:00/5 օգս
«Կայրաթ» – «Ալաշկերտ»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
14:08, 4 Օգոստոսի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
14:08, 4 Օգոստոսի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
14:08, 4 Օգոստոսի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ