Կանխատեսում. Իտալիա-Ուելս. կլինեն գոլեր

20:00, 20 հնս 2021
Հունիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի երրորդ տուրի Իտալիա-Ուելս հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

Մեկնարկում է ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի երրորդ՝ վճռորոշ տուրը: Իտալացիներն արդեն ամրագրել են իրենց տեղը փլեյ-օֆֆում: Սակայն խմբում առաջին տեղ զբաղեցնելու համար պետք է չպարտվել Ուելսին: Բրիտանացիներն էլ իրենց հերթին պետք է չպարտվեն իտալացիներին, որպեսզի ապահովեն երկրորդ հորիզոնականը:

Իտալիայի ցուցադրած խաղն առաջին երկու տուրերում ստիպում է մտածել, որ այս խաղում նույնպես գոլերի պակաս չի լինի: Այնուամենայնիվ, կարծում եմ, Մանչինին, որոշակի փոփոխություններ կանի մեկնարկային կազմում: Անգամ այդ դեպքում էլ իտալացիները համարվում են ֆավորիտ  և կարող են նվազագույնը 1 գոլ խփել:

Իսկ Բեյլն ու ընկերները կփորձեն հակագրոհների միջոցով անակնկալի բերել իտալացիներին: Իսկ եթե առաջինը գոլ բաց թողնեն, խաղն ավելի կհետաքրքրանա:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 2 գոլ, որը Vivaro-ն գնահատում է 1.71 գործակցով:

Օրդինար: Պարտված
ԵՎՐՈ 2020
20:00/20 հնս
Իտալիա-Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ