Կանխատեսում. Իտալիա-Իսպանիա. երկու թիմերն էլ գոլ կխփեն

23:00, 06 հլս 2021
Հուլիսի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակչի Իտալիա-Իսպանիա հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակչի առաջին խաղում կմրցեն Իտալիան և Իսպանիան: Այս խաղի հետ կապված առաջին հանելուկն այն է, թե որ թիմը կտիրի գնդակին դաշտի կենտրոնում: Իսպանիան հայտնի է իր խաղաոճով, գնդակին տիրելով, դիրքային գրոհներով: Իսկ ահա Իտալիան Ռոբերտո Մանչինիի օրոք է դարձել այդպիսին: Այդ խաղաոճն էլ արդյունք է տվել: Իտալացիները 30-ի ավել խաղ անպարտելի են:

Թիմերը մեկական կորուստ ունեն: Իտալիայի կազմում այս խաղը բաց կթողնի Լեոնարդո Սպինացոլան, որը շատ կարևոր դեր ուներ Մանչինիի հավաքականում: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ որոշում կկայացնի իտալացի մասնագետը ձախ պաշտպանի դիրքը փակելու համար: Իսպանացիներից խաղը բաց կթողնի Պաբլո Սարաբիան:

Անդրադառնալով խաղի հավանական սցենարին, կարծում եմ՝ Իսպանիան չի զիջի գնդակը: Լուիս Էնրիկեի թիմը շատ լավ է գործում խաղային այս կոմպոնենտում: Եթե Ալվարո Մորատան իրացնի իր գոլային պահերի գոնե 10 տոկոսը, ապա իսպանացիներն անպայման հաջողության կհասնեն:

Իտալացիների դեպքում, մեղմ ասած, ցավալի վիճակ է հարձակման կրակագծում: Թե՛ Իմոբիլեն, թե՛ Բելոտին չեն փայլում իրենց խաղով: Ամբողջ հույսը Ինսինյեի և Կյեզայի վրա է: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.89 գործակցով:

Օրդինար: Հաղթած
ԵՎՐՈ 2020
23:00/6 հլս
Իտալիա-Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ