Կանխատեսում. Իտալիա-Հայաստան. հայերը գոլ կխփեն

23:45, 18 նյմ 2019
Նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ մեր հավաքականին կհաջողվի գրավել իտալացիների դարպասը:

Միանգամից պետք է նշեմ, որ այս կանխատեսումը գրելուց առաջնորդվել եմ ավելի շատ երկրպագուական տեսանկյունից: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ դժվար է այսպիսի խաղերում մոռանալ որ հայ ես:

Իտալիայի հավաքականի մասին ավելորդ անգամ խոսելն անիմաստ է: Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել է, որ կազմում մի քանի փոփոխություններ կան, բայց ոչ խորքային, ինչը նշանակում է, որ «Սկուադրա Աձուրան», միևնույնն է, ահասարսուռ է լինելու:

Այն, որ կկարողանանք գնդակ բաց չթողնել, դա անհավանական է թվում, նույնիսկ 5 պաշտպանով խաղալու ժամանակ: Դե իսկ եթե գոլ ենք բաց թողնում, ուրեմն պետք է փորձենք նաև գոլ խփել: Հիշենք Ալեքսանդր Կարապետյանին, որը կրկնակի մոտիվացված է լինելու և հուսանք, որ մեր ընտրանին կկարողանան աչքի ընկնել այս խաղում: Մեկ հակագրոհ կամ ստանդարտ, կամ պարզապես բախտի գործոնը կարող է գոլի պատճառ դառնալ:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ Հայաստանի հավաքականը գոլ կխփի այս խաղում, որը Vivaro-ն գնահատել է 2.45 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Եվրոպայի առաջնություն
23:45/18 նյմ
Իտալիա-Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ