Մուտք

Կանխատեսում. «Ինտեր»-«Յուվենթուս». կլինեն գոլեր

23:10, 5 Հոկտեմբերի 2019
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի «Ինտեր»-«Յուվենթուս» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր երկու թիմերի կողմից:

Կիսվել:

Անտոնիո Կոնտեի «Ինտերը» շարունակում է հիացնել իր խաղով, ամրությամբ և արդյունքին միտված լինելու մեծ ցանկությամբ: Թիմը 100 տոկոսանոց արդյունքով ընթանում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: 13 խփած և ընդամենը 2 բաց թողած գնդակ: Միջինը՝ մեկ խաղում 2 գոլ է խփում թիմը: Գործող չեմպիոն «Յուվենթուսի» համար «Ինտերն» իսկական փորձություն է լինելու: Վերջին տարիներին առաջին անգամ Իտալիայում, կարելի է ասել, հայտնվել է մի թիմ, որը ոչ թե հետապնդում է «Յուվենթուսին», այլ փորձում է նրանից առաջ անցել:

Նախորդ տարիներին ո՛չ «Նապոլին», ո՛չ «Ռոման» այսպիսի տպավորություն չեն թողել: «Յուվենթուսը» Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ հակասական տպավորություն է թողում: Թվում է, թե ամեն ինչ կարգին է և մարզչին ժամանակ է հարկավոր, բայց մյուս կողմից այնպիսի տպավորություն է, որ Սարրին հատյնվել է Թուրինում ոչ ճիշտ ժամանակին:

Ինչ վերաբերվում է այս խաղին, ապա «Յուվեն» պաշտպանությունում խնդիրներ ունի, քանի որ բացի Ջորջիո Կյելինիից այս խաղը բաց կթողնեն նաև Դանիլոն և Մատիա Դե Շիլյոն:

«Ինտերը» կարող է օգտվել դրանից, իսկ «Յուվեի» կազմում կան ֆուտբոլիստներ՝ հանձինս Կրիշտիանու Ռոնալդուի, որոնք կարող են ցանկացած իրավիճակում գոլային պահ ստեղծել: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.86 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Իտալիայի Ա Սերիա
22:45/6 հկտ
«Ինտեր»-«Յուվենթուս»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ա Սերիայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
23:10, 5 Հոկտեմբերի 2019
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
23:10, 5 Հոկտեմբերի 2019
«Ինտեր» – «Տորինո»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
23:10, 5 Հոկտեմբերի 2019
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ