Կանխատեսում. «Հոֆենհայմ»-«Շալկե». Սարգիս Ադամյանը գոլ կխփի

20:00, 20 հկտ 2019
Հոկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի Բունդեսլիգայի 8-րդ տուրի «Հոֆենհայմ»-«Շալկե» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» կարծում է, որ դաշտի տերերի հարձակվող Սարգիս Ադամյանն այս խաղում ևս աչքի կընկնի խփած գոլով:

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» նախորդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Բավարիային»: Փայլուն հաղթանակ, որը տրվեց Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ: Չնայած այդ ֆանտաստիկ ելույթին, Հայաստանի հավաքականում Ադամյանը, մեղմ ասած, տապալեց Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերը: Արդարության համար պետք է նշել, որ Ադամյանն իր ակումբում գործում է հարձակման կրակագծում, իսկ հավաքականում երկու խաղերում էլ տեղ էր զբաղեցրել ձախ կիսապաշտպանի դիրքում:

Հաշվի առնելով վերջին երկու խաղերում անփառունակ ելույթներն ու կուտակված ագրեսիվությունը, կարծում եմ, Ադամյանը «Շալկեի» դեմ խաղում ամեն կերպ կփորձի աչքի ընկնել խփած գոլով: Նա արդեն մարզվել է թիմի հետ և քիչ է հավանականությունը, որ բաց կթողնի այս խաղը:

Առաջարկում եմ ռիսկի դիմել և էլ ավելի մեծ ոգևորությամբ հետևել այս խաղին՝ խաղադրույք կատարելով Սարգիս Ադամյանի գոլի վրա, որը Vivaro-ն գնահատում է 2.75 գործակցով:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
20:00/20 հկտ
«Հոֆենհայմ»-«Շալկե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ