Կանխատեսում. Հայաստան — Լիխտենշտեյն. կհաղթենք խոշոր հաշվով

20:00, 06 սպտ 2018
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Ազգերի լիգայի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Լիխտենշտեյնի ընտրանուն: «Բուքմքեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում Հայաստանի հավաքականը կհաղթի խոշոր հաշվով: 

Հայաստանի ազգային հավաքականի առաջին հանդիպումը Ազգերի լիգայում: Սեփական հարկի տակ մեր ընտրանին ընդունելու է Լիխտենշտեյնին: Անկասկած, մեր ընտրանին համարվում է այս խաղի գլխավոր ֆավորիտը: Մրցակիցը բավականին թույլ հավաքական է, որին կարելի է և պետք է հաղթել, այն էլ սեփական հարկի տակ խաղալու դեպքում:

Մեր ընտրանու կազմում վերջնական հայտացուցակում փոփոխություններ եղան: Ասել, որ ուժեղագույն կազմով ենք ներկայանում այս խաղին, սխալ կլինի, բայց այս կազմը ևս ունակ է լավ ֆուտբոլ խաղալու և հաղթանակներ բերելու:

Ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում Մարկոսը, ով Ղազախստանի Պրեմիեր լիգայում փայլում է իր ելույթներով: Այս խաղում մեր ընտրանին պետք է ոչ միայն հաղթի, այլև շատ գոլեր խփի, որպեսզի հետագայում առավելություն ունենա խփած և բաց թողած գոլերի առումով: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել, որ Հայաստանը կհաղթի 3 գնդակի տարբերությամբ, որը Vivaro-ն գնահատում է 2.16 գործակցով:

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
20:00/6 սպտ
Հայաստան - Լիխտենշտեյն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ