Կանխատեսում. Հայաստան-Իսլանդիա. կլինեն գոլեր

20:00, 28 մրտ 2021
Մարտի 28-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում կմեկնարկի ԱԱ 2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2022-ի ընտրական փուլը մեկնարկեց հաղթանակով: Հայերը հաղթեցին Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ իսլանդացիները պարտվեցին Գերմանիային:

Այն, որ Իսլանդիան կարգով գերազանցում է Լիխտենշտեյնին, դա փաստ է և այս խաղը նախորդի նման չի լինելու: Կարծում եմ՝ մենք կխաղանք առաջին համարով, սակայն ի տարբերություն Լիխտենշտեյնի, Իսլանդիան կարող է ավելի լավ հակագրոհել:

Հանդիպման ելքի վերաբերյալ կանխատեսում անելը դժվար է, քանի որ առաջին հերթին ցանկանում ես նշել Հայաստանի հաղթանակ, սակայն… Կարծում եմ՝ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, իսկ եթե մեր ընտրանուն հաջողվի խփել երկուսը, շատ ավելի լավ: Նախորդ խաղում ունեինք մի շարք գոլային պահեր, այս խաղում ևս կունենանք, որոնք իրացնելու համար պետք է ավելի կենտրոնացված գործել, բայց կարծում եմ՝ նաև գոլ բաց կթողնենք: Չնայած Իսլանդիան կորուստներ ունի՝ ի դեմ թիմի առաջատար Գիլֆի Սիգուրդսոնի, այնուամենայնիվ, մեկ գոլ նրանք կխփեն:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.75 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
ԱԱ 2022-ի ընտրական փուլ, J խումբ
20:00/28 մրտ
Հայաստան - Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ