Կանխատեսում. Հայաստան-Էստոնիա. հայերը վստահ հաղթանակ կտոնեն

20:00, 08 սպտ 2020
Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում կմեկնարկի Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 2-րդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում մեր ընտրանին վստահ հաղթանակ կտոնի:

Հայաստանի ազգային հավաքականն առաջին տնային հանդիպումը կանցկացնի նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ՝ ցավոք, դեռևս առանց հանդիսականների: Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո այս խաղում հաղթանակն առավել կարևոր է: Բացի մրցաշարային տեսանկյունից, հաղթանակը պետք է մյուս խաղերից առաջ դրական լիցքեր պարգևի: Ունենք մի շարք նորեկներ, որոնց մեծ մասի խաղը չստացվեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

Սակայն հիմա իրավիճակն այլ է: Խաղալու ենք սեփական հարկի տակ, մեր ֆուտբոլն ենք թելադրելու, իսկ այս օրերին հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը կարողացել է որոշակի գաղափարներ ներդնել թիմում, որոնք էպիզոդիկ նշմարվում էին մակեդոնացիների դեմ խաղում: Միակ կորուստը այս խաղում Էդգար Բաբայանի բացակայությունն է: Հիմա հավաքականում հավաքված են ֆուտբոլիստներ, որոնք իրոք ապացուցելու բան ունեն:

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ կտոնի: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կհաղթի Հայաստանի հավաքականը և հանդիպման կխփվի նվազագույնը 3 գոլ: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 3.35 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Ազգերի լիգա
20:00/8 սպտ
Հայաստան-Էստոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ