Եվրոպա լիգա. «Գլազգո Ռեյնջերս» – «Ալաշկերտ»․ կանխատեսում

23:00, 19 օգս 2021
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» կհյուրընկալվի «Գլազգո Ռեյնջերսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում Շոտլանդիայի չեմպիոնին չի հաջողվի տանել խոշոր հաշվով հաղթանակ:

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտն» իր նվազագույն խնդիրը կատարել է՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում տեղն ապահովելով։ Կա չնչին շանս, որ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարող է հայտնվել Եվրոպա լիգայի խմբային փուլում, սակայն լինենք իրատես, դա անելը գրեթե հավանական չէ։ Տեսականորեն՝ այո, ֆուտբոլը խաղում են 11-ը 11-ի դեմ, գնդակը կլոր է, թիմերը հավասար պայմաններում են և այլն, պարզապես այստեղ կարգերի տարբերությունը շատ մեծ է։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշեմ, որ «Գլազգո Ռեյնջերսը» նախորդ մրցաշրջանում Շոտլանդիայի չեմպիոն դարձավ՝ չպարտվելով և ոչ մի խաղում։

Մյուս կողմից, Ստիվեն Ջերարդի թիմի մոտ հետաքրքիր վիճակագրություն է նկատվում։ Գոլերի մեծ մասը թիմը խփում է առաջին կեսում։ Այսինքն՝ խաղը սկսում է ագրեսիվ և երկրորդ կեսում փորձում է վերահսկել այն։ Կարծում եմ՝ նմանատիպ սցենար էլ կլինի այս խաղում։ Հուսանք, որ «Ալաշկերտը» կկարողանա կենտրոնացված գործել։

Այո, «Կայրաթի» հետ նախորդ փուլի հանդիպումներում թիմը փայլուն խաղաց պաշտպանությունում, բայց կրկնում եմ, այստեղ մրցակիցն ավելի ուժեղ է։ Հույս ունեմ, որ Հայաստանի չեմպիոնն այս խաղում չի ջախջախվի։ Կարող ենք վերհիշել երկու տարի առաջ կայացած «Արարատ-Արմենիա» – ԱԻԿ հանդիպումը, երբ խաղի մեկնարկում շվեդական թիմի ֆուտբոլիստը հեռացվեց դաշտից և «Արարատ-Արմենիան» 11 մետրանոցի իրավունք ստացավ։ Գուցե է մի օր էլ «Ալաշկերտին» բախտը ժպտա նման կերպ։

Ամեն դեպքում, ընտրում եմ «Ալաշկերտի» ֆորա (+3) խաղադրույքը։ Այսինքն՝ խաղադրույքը կհաղթի, եթե «Ալաշկերտը» չպարտվի 3 և ավելի գնդակի տարբերությամբ։ Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.63 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/19 օգս
«Գլազգո Ռեյնջերս» – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ