Կանխատեսում. «Գենգամ» — ՊՍԺ. երկու թիմերն էլ գոլ կխփեն

19:00, 18 օգս 2018
Օգոստոսի 18-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կմեկնարկի Ֆրանսիայի Լիգա 1-ի «Գենգամ»-ՊՍԺ հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն առաջնության մեկնարկային տուրում 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Կանի» նկատմամբ: Փարիզյան ակումբը լավ մեկնարկ է վերցրել նոր առաջնությունում, սակայն այս խաղում թիմի կազմից բացակայելու են մի քանի առանցքային խաղացողներ: Վնասվածքների պատճառով այս հանդիպումը բաց են թողնելու պաշտպան Լեյվեն Կուրզավան, կիսապաշտպան Մարկո Վերատին և հարձակվող Էդինսոն Կավանին:

«Գենգամը» այս հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ և կարող է խնդիրներ ստեղծել Թոմաս Տուխելի թիմի համար: Հատկապես, երբ «Կանի» դեմ խաղում չնայած «չոր» հաշվին, ՊՍԺ-ի պաշտպանությունում բացերը շատ էին:

Հաշվի առնելով այս փաստերը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 1.82 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Լիգա 1
19:00/18 օգս
«Գենգամ» - ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ