Կանխատեսում. «Ֆուլհեմ»-«Արսենալ». հյուրերը կհաղթեն գոլառատ խաղում

15:30, 12 սպտ 2020
Սեպտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020-21 թթ. մրցաշրջանի անդրանիկ հանդիպումը, որում ուժերը կչափեն «Ֆուլհեմն» ու «Արսենալը»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «զինագործները» վստահ հաղթանակ կտոնեն:

Պրեմիեր լիգա, նոր մրցաշրջան, նոր մարտահրավերներ և սա առաջին հերթին կարելի է ասել հենց «Արսենալի» մասին: Միկել Արտետայի թիմը մրցելու է Պրեմիեր լիգայի նորեկ «Ֆուլհեմի» հետ: Որպես կանոն, Չեմպիոնշիփից Պրեմիեր լիգա բարձրացած թիմերը սկզբնական շրջանում դժվարություններ են ունենում և որքան էլ «Ֆուլհեմը» վառ խաղ էր ցուցադրում նախորդ մրցաշրջանում, ԱՊԼ-ում «Արսենալի» դեմ մեկնարկային խաղը լուրջ փորձություն է:

«Զինագործները» կարողացան պայմանագիր ստորագրել Վիլիանի հետ և թիմում պահել Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին: Նույնիսկ Մեսութ Օզիլն է խաղադաշտ վերադարձել: Գերմանացին ընկերական խաղի է մասնակցել:

Կարծում եմ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի անդրանիկ խաղը գոլառատ կստացվի և կհաղթեն հյուրերը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ խաղում կլինի 2.5-ից շատ գոլ և կհաղթի «Արսենալը»: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2.21 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի Պրեմիեր լիգա
15:30/12 սպտ
«Ֆուլհեմ»-«Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ