Կանխատեսում. Ֆրանսիա — Բելգիա. կլինեն գոլեր

22:00, 10 հլս 2018
ԱԱ 2018-ի կիսաեզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները: «Բուքմեյքերների Ռեյտիգը» կարծում է, որ այդ խաղում երկու թիմերն էլ աչքի կընկնեն նվազագույնը մեկական գոլով: 

Մունդիալի մեկնարկից առաջ շատերը հենց այս երկու հավաքականներին դասում էին հաղթողի հիմնական հավակնորդների թվին, բայց ստացվեց այնպես, որ Ֆրանսիա-Բելգիայ զույգից միայն մեկը կլինի ԱԱ 2018-ի եզրափակչում:

Այս մրցաշարում բելգիացիների անցկացրած 5 խաղերից 4-ում գրանցվել է նվազագույնը 3 գոլ և ընդամենը 1 խաղում է, որ Ռոբերտո Մարտինեսի թիմը գոլ բաց չի թողել: Բելգիան այս Մունդիալի երևի թե ամենահարձակողական կազմ ունեցող հավաքականն է: Իսկ ահա պաշտպանական գծում բելգիացիները միշտ չէ, որ փայլում են:

Ֆրանսիայի հավաքականը վերջին 5 խաղերից 3-ում անառիկ է պահել սեփական դարպասը չնայած այն հանգամանքին, որ գրեթե ամեն խաղում ֆրանսիացիների պաշտպաններն «աչքի են ընկել» սխալ գործողություններով: Դե իսկ Դեշամի թիմի հարձակման գծի ողջ ներուժը երևաց Արգենտինայի դեմ հանդիպման ժամանակ: Հաշվի առնելով երկու թիմերի հարձակվողների բարձր մակարդակը և պաշտպանությունում ունեցած խնդիրները, «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Այս խաղադրույքի համար Vivaro-ն սահմանաել է 1.77 գործակիցը:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, կիսաեզրափակիչ
22:00/10 հլս
Ֆրանսիա - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ