Կանխատեսում. «Ֆիորենտինա»-«Ռոմա». կլինի գոլառատ խաղ

23:45, 03 մրտ 2021
Մարտի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ:

Այս խաղը կամ 0:0 կավարտվի, կամ գոլառատ կլինի: Երկու թիմերն էլ խնդիրներ ունեն պաշտպանությունում, երկու թիմերն էլ պարտվել են նախորդ տուրի խաղերում: «Ֆիորենտինան» ավելի վատ վիճակում է: Թիմը վերջին 5 խաղից հաղթել է միայն 1-ում:

Լավ նորությունն այն է, որ շարք է վերադարձել Ֆրանկ Ռիբերին, որը Դուշան Վլահովիչի հետ կազմում է «Ֆիորենտինայի» հարձակման բռունցքը: Չմոռնանք նաև Ալեքսանդր Կոկորինի մասին, որն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա «Միլանից» կրած տնային պարտությունից հետո «գայլերը» կրկնակի մոտիվացված կլինեն: Թիմը պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար: Նախորդ խաղում «Ռոման» հարձակման գծում լավ էր գործում, իսկ պաշտպանությունում, ինչպես միշտ, սխալները շատ էին:

Կարծում եմ, «Ռոման» առաջին րոպեներից կնետվի առաջ, «Ֆիորենտինան» էլ կփորձի հակագրոհել:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.84 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Իտալիա, Ա Սերիա
23:45/3 մրտ
«Ֆիորենտինա»-«Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ