Կանխատեսում. «Դիլա»-«Ժիլինա». կլինեն գոլեր

21:00, 15 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի «Ժիլինան» կհյուրընկալվի Վրաստանը ներկայացնող «Դիլային»: Առաջին խաղում Սլովակիայի թիմը հաղթել է 5:1 հաշվով: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը նույնպես գոլառատ կլինի:

«Ժիլինան» առաջին խաղում ջախջախեց մրցակցին (5:1):  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այդ խաղում դարձավ գոլի հեղինակ: Հայ ֆուտբոլիստը դիպուկ իրացրեց իր իսկ վաստակած 11 մետրանոցը՝ պանենկա տեսակի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

«Դիլան» այս խաղում կփորձի առաջին իսկ րոպեներից նետվել առաջ: Կորցնելու ոչինչ չկա և պետք է փորձել բախտը: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց… «Ժիլինան», լինելով երիտասարդներով հավաքված թիմ, միևնույնն է, լավ ֆուտբոլ է ցուցադրում: Փորձի պակաս, կարելի է ասել, չի զգացվում:

Չեմ կարծում, որ «Դիլան» կկարողանա քամբեք իրականացնել, սակայն գոլեր կտեսնենք: «Ժիլինան» էլ այն թիմերից չէ, որը կփորձի հաշիվ պահել:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի 2.5-ից շատ գոլ: Վրացական թիմը, սեփական հարկի տակ խաղալով, առնվազն մեկ-երկու գոլ պետք է փորձի խփել, իսկ «Ժիլինան» էլ ազատ տարածություններ կունենա հակագրոհելու համար: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.52 գործակիցը:

 

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:00/15 հլս
«Դիլա»-«Ժիլինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ