Կանխատեսում. «Բոլոնյա»-«Միլան». կլինեն գոլեր

23:45, 08 դկտ 2019
Դեկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի Ա Սերիայի 15-րդ տուրի «Բոլոնյա»-«Միլան» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Միլանը» 17 միավորով 11-րդ հորիզոնականում է և 1 միավորով է գերազանցում «Բոլոնյային»: Թիմերը ընթանում են մրցաշարային աղյուսակի միջնամասում և կորցնելու ոչինչ, կարելի է ասել չկա:

«Բոլոնյան» մարզում է «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, որը հերթական բուժման կուրսից հետո դուրս է գրվել հիվանդանոցից և նախորդ խաղում նույնիսկ ղեկավարել է թիմը տեխնիկական գոտուց: Անկասկած, սա կարևոր հանդիպում կլինի հենց սերբ մասնագետի համար: Շատերի կարծիքով՝ նրան անարդարացիորեն հեռացրեցին «Միլանից»: Ինչ վերաբերվում է Միխայլովիչի թիմին, ապա այն այս մրցաշրջանում հաճելիորեն զարմացնում է: Բավականին գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում՝ դավանելով հարձակողական ֆուտբոլ:

«Միլանը», իր հերթին, լրիվ անճանաչելի և անկանխատեսելի է դարձել: Ստեֆանո Պիոլիի ղեկավարության սկզբնական շրջանում թվում էր, թե թիմը վերակենդանացել է, սակայն խնդիրները դեռ առկա են: Այս հանդիպման համար, կարծում եմ, լավագույն խաղադրույքը կլինի «երկուսն էլ գոլ կխփեն», որը Vivaro-ն գնահատում է 1.7 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:45/8 դկտ
«Բոլոնյա»-«Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ