Չեմպիոնների լիգա. «Բենֆիկա» – «Սպարտակ». Կանխատեսում

23:00, 10 օգս 2021
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լիսաբոնի «Բենֆիկան» կընդունի Մոսկվայի «Սպարտակին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

Մոսկվայի «Սպարտակում» վերջին օրերին, մեղմ ասած, քաոս է տիրում: Թիմը մրցաշրջանի մեկնարկային 4 խաղից պարտվել է 3-ում: Ակումբում չեն դադարում վեճերը: Արդեն երկու աշխատակից հեռացել է զբաղեցրեց պաշտոնից: «Բենֆիկայի» հետ խաղից հետո ակումբի սպորտային տնօրեն Դմիտրի Պոպովն էր հայտարարել հեռանալու մասին: Ինչից հետո էլ մի քանի օր նույն Պոպովը մեդիա դաշտում պատերազմում էր «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կնոջ՝ Զարեմա Սալիխովայի հետ:

Այս ամենը, բնականաբար, ազդում է թիմի վրա: Գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիայի դիրքերը նույնպես թուլացել են, քանի որ հենց Պոպովն էր նրան հրավիրվել աշխատանքի: Սակայն խաղային առումով ևս «Սպարտակը» մեծ խնդիրներ ունի: Թիմը ՌՊԼ-ի երրորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց առաջնության նորեկ «Նիժնի Նովգորոդին»:

«Բենֆիկան» առաջին խաղում հաղթել է 2:0 հաշվով: Պորտուգալական թիմն իսկապես ուժեղ էր և ոչ մի շանս չտվեց «Սպարտակին»: Այնուամենայնիվ, պատասխան խաղում «Սպարտակը» կորցնելու ոչինչ չունի: Դժվար թե ստացվի քամբեք իրականացնել, սակայն մեկ գոլ, կարծում եմ, որ այս անգամ կհաջողվի խփել: «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը և Ռուի Վիտորիան լարված հարաբերությունների մեջ են դեռևս Պորտուգալիայում աշխատելու տարիներից: Ժեզուսը կցանկանա պատասխան խաղում ևս վստահ հաղթանակի հասնել:

Առաջին խաղում ցույց տված ֆուտբոլից կարելի է ենթադրել, որ «Բենֆիկան» պատասխան հանդիպմանը կարող է նույնիսկ խոշոր հաշվով հաղթել:

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է գոլերի տոտալը շատ 2.5-ից խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.74 գործակիցը:

 

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/10 օգս
«Բենֆիկա»-«Սպարտակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ