Կանխատեսում. Բելգիա — Անգլիա. կլինի գոլառատ խաղ

18:00, 14 հլս 2018
Հուլիսի 14-ին ԱԱ 2018-ի երրորդ տեղի համար խաղում միմյանց դեմ կմրցեն Բելգիան և Անգլիան: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլերի պակաս չի լինի:  

ԱԱ 2018-ը մոտենում է ավարտին: Երրորդ տեղը միմյանց հետ վիճարկելու են այս մրցաշարի երևի թե ամենաերիտասարդ կազմեր ունեցող երկու հավաքականները՝ Բելգիան և Անգլիան: Կիսաեզրափակչի երկու անհաջողակները հիմա պետք է փորձեն անել ամեն ինչ, որպեսզի մրցանակային տեղ զբաղեցնեն այս Մունդիալում:

Բելգիան և Անգլիան միմյանց դեմ խաղացել են այս մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում: Այդ ժամանակ բելգիացիները 1:0 հաշվով հաղթանակ տարան: Սակայն այդ խաղում երկու թիմերն էլ, կարելի է ասել, խաղում էին ոչ թե հաղթանակի, այլ պարտության համար:

Այս անգամ իրավիճակը լրիվ այլ է: Երկու կողմերն էլ շատ կցանկանան մրցանակային տեղ նվաճել և պատվով հեռանալ Ռուսաստանից: Եվ կապ չունի՝ կխաղան թիմերը հիմնական կազմերով, թե ոչ: Թե՛ Անգլիայում, թե՛ Բելգիայում հավաքված են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ:

«Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլերի պակաս չի լինի և առաջարկում է խաղադրույք կատարել գոլերի տոտալը շատ 3-ից, որը Vivaro-ն գնահատում է 1.98 գործակցով:

Օրդինար: Պարտված
18:00/14 հլս
Բելգիա - Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ