Կանխատեսում. «Բավարիա» — «Հոֆենհայմ». դաշտի տերերը կհաղթեն գոլառատ խաղում

22:30, 24 օգս 2018
Օգոստոսի 24-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին, կմեկնարկի Բունդեսլիգայի 2018-19 թթ մրցաշրջանի առաջին խաղը, որում կմրցեն «Բավարիան» և «Հոֆենհայմը»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթեն դաշտի տերերը: 

Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանը սկսում է նոր գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ: Վերջինս արդեն իսկ երկու պաշտոնական խաղանցկացրել է գերմանական ակումբի ղեկին: Նախ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» 5:0 հաշվով ջախջախեց Կովաչի նախկին թիմին՝ «Այնթրախտին»: Հետո էլ Գերմանիայի գավաթի խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Դրոխտերսենին»: Ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Կովաչի կատարած աշխատանքն արդեն տեսանելի է:

«Հոֆենհայմի» գործերը նույնպես լավ վիճակում են: Թիմը Գերմանիայի գավաթի խաղում 6:1 հաշվով ջախջախեց «Կայզերսլաուտերնին»: Նագելսմանի թիմը վերջին 5 խաղերից յուրաքանչյուրում դարձել է գոլի հեղինակ:

«Բավարիա»-«Հոֆենհայմը» խաղը, անկասկած, հարուստ կլինի գոլային պահերով, որից կօգտվեն երկու թիմերը, սակայն մյունխենցիները կհաղթեն կարգի և ամբիցիաների մակարդակի շնորհիվ: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթի «Բավարիան»: Այս խաղադրույքի համար Vivaro-ն սահմանել է 2,33 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
22:30/24 օգս
«Բավարիա» - «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ