Կանխատեսում. «Բարսելոնա»-«Խետաֆե». կլինեն գոլեր

19:00, 15 փտր 2020
Փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կմեկնարկի Լա Լիգայի 24-րդ տուրի «Բարսելոնա»-«Խետաֆե» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Բարսելոնան» նախորդ տուրում դժվարությամբ հաղթեց «Բետիսին», սակայն այդ հաղթանակը թիմին վստահություն կհաղորդի, որը հիմա շատ է անհրաժեշտ Կիկե Սետյենի թիմին: Տնային խաղում վստահ հանդես գալը կօգնի կատալոնացիներին:

Վերջին շրջանում գրանցված անհաջողությունները մի փոքր շեղել են թիմին, սակայն Մեսսին և ընկերները կարող են սեփական երկրպագուների աչքի առաջ գոլառատ խաղ անցկացնել: Չնայած կադրային խնդիրներին, կատալոնացիների կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են տոն տալ խաղադաշտում:

«Խետաֆեն» էլ ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Թիմը հաղթել է վերջին 5 խաղից 4-ում և ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ զիջելով «Բարսելոնային» 7 միավորով:

«Բարսելոնայում» պաշտպանությունը, մեղմ ասած, կաղում է: Հաշվի առնելով «Խետաֆեի» վերջին ելույթները, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Vivaro-ն այն գնահատում է 1.94 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
19:00/15 փտր
«Բարսելոնա»-«Խետաֆե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ