Կանխատեսում. «Բարսելոնա»-«Սլավիա» գոլառատ խաղում կհաղթեն դաշտի տերերը

21:55, 05 նյմ 2019

Նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բարսելոնա»-«Սլավիա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ գոլառատ խաղում կհաղթեն դաշտի տերերը:

«Բարսելոնան» Լա Լիգայի նախորդ տուրում, մեղմ ասած, խայտառակ պարտությունց կրեց «Լևանտեից»՝ 7 րոպեում 3 գոլ բաց թողնելով: Դա ոչ թե պատահականություն էր, այլ նկարագրում էր կատալոնական ակումբի ներկայիս վիճակը: Թիմի հարձակվող Անտուան Գրիզմանն էլ նշել էր, որ ամենավատն այն էր, որ թիմը չգիտեր, թե ինչպես արձագանքեր այդ իրավիճակին:

Այն, որ «Բարսելոնան» ունի հարձակողական մեծ ներուժ՝ չնայած այս խաղում Լուիս Սուարեսի բացակայությանը, փաստ է, սակայն պաշտպանությունում ոչ կայուն խաղը հարցեր է առաջացնում: «Սլավիայի» նման համեստ, բայց միևնույն ժամանակ հավակնոտ ակումբը կարող է անախորժություններ պատճառել դաշտի տերերին:

Երկար մտածել պետք չէ այս խաղի համար խաղադրույք ընտրելու հարցում: Կարծում եմ, լավագույն տարբերակն այն կլինի, որ հավատանք «Բարսելոնայի» հաղթանակին, որը կուղեկցվի «Սլավիայի» խփած գոլով:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Սլավիան» գոլ կխփի և կհաղթի «Բարսելոնան», որը Vivaro-ն գնահատել է 2.24 գործակցով:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:55/5 նյմ
«Բարսելոնա»-«Սլավիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0