Կանխատեսում. «Բարսելոնա»-«Ինտեր». կլինեն գոլեր

23:00, 02 հկտ 2019
Հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2019-2020 թվականի մրցաշրջանի խմբային փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա»-«Ինտեր» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր:

Երկու թիմերն էլ առաջին տուրում ոչ-ոքի են խաղացել: Ներքին առաջնություններում ավելի լավ արդյունք ունի «Ինտերը», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով: Անտոնիո Կոնտեի թիմը փայլուն արդյունք է ցուցադրում և կարող է իրական վտանգ ներկայացնել կատալոնացիների համար՝ նույնիսկ խաղալով «Կամպ Նուում»: Իտալական ակումբի կազմը ևս զգալիորեն ուժեղացել է: Թիմը ոչ մի կորուստ չունի և մարտական կազմով մոտենում է այս խաղին:

«Բարսելոնայում» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից դժվար թե գոհ լինեն: 7 խաղից հետո արդեն 2 պարտություն և 1 ոչ-ոքի է գրանցել թիմը: Հաճախակի վնասվածքները, նորեկների ադապտացիայի խնդիրը գլխացավանք են դարձել Էռնեստո Վալվերդեի համար: Թիմի առաջատար Լեո Մեսսին կարծես թե ապաքինվել է վնասվածքից և կմասնակցի այս հանդիպմանը:

«Բարսելոնային» այս խաղում չեն օգնի Սամուել Ումտիտին և Ժորդի Ալբան: Վերջինիս կարողացել է լավ փոխարինել Խունիոր Ֆիրպոն, որը նույնիսկ գոլի հեղինակ է դարձել «Խետաֆեի» դեմ խաղում:

Չեմպիոնների լիգայի F խմբում փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարեն նաև «Սլավիան» և Դորտմունդի «Բորուսիան»: «Բարսելոնան» խաղալու է սեփական հարկի տակ և կփորձի առաջ գնալ, իսկ «Ինտերի» կազմը թույլ է տալիս թե՛ հակագրոհներով, թե՛ դիրքային գրոհներով տխրեցնել Մարկ-Անդրե Տեր Շտեգենին:

Հաշվի առնելով այս ամենը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.74 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/2 հկտ
«Բարսելոնա»-«Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ