Ռաֆայել Նադալ — Խուան Մարտին Դել Պոտրո․Կանխատեսում ԲՌ թիմից

00:00, 08 սպտ 2018
Մեծ թենիսի Ամերիկայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում այսօր երեկոյան եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Ռաֆայել Նադալն ու Խուան Մարտին Դել Պոտրոն։

Տղամարդկանց մենախաղի առաջնությունը մեծապես արդարացրեց իր սպասումները։ Թերևս միակ հիասթափությունը բոլոր ժամանակների արքայի՝ Ռոջեր Ֆեդերերի անակնկալ պարտությունն էր։

US open-ի գործող չեմպիոնը՝ Ռաֆայել Նադալը, կիսաեզրափակչում է իր համառության, ֆիզիկական ֆանտաստիկ պատրաստվածության և ուղղակի, Ռաֆայել Նադալ լինելու պատճառով։ Բարդագույն խաղեր ընդդեմ Կարեն Խաչանովի և Դոմինիկ Թիմի։ Ավստրացու դեմ խաղը ընդհանրապես ամենաերկարն էր իսպանացու համար Նյու Յորքում։ Սակայն Նադալը փորձի հաշվին ի վերջո կարողացավ հաղթել մրցակցին։

Ինչ վերաբերվում է Խուան Մարտին Դել Պոտրոյին, ապա արգենտինացին ֆանտաստիկ մարզավիճակում է։ Կիսաեզրափակիչ դուրս եկած թենիսիստներից նա ամենաքիչն է սեթ պարտվել․ ընդամենը մեկը, այն էլ Ջոն Իզներին ու tie-break-ում։

Ուղիղ կեսգիշերին մեկնարկող հանդիպումը ֆանտաստիկ ընթացք է ունենալու ու արժանիորեն կանգնելու է Նադալի նախորդ թրեյլերի կողքին։ Կփորձեմ կանխատեսում անել հետևյալ կերպ։ Քանզի նախորդ տարի այս փուլում Նադալը հաղթեց Դել Պոյին, հիմա կլինի հակառակը։ Անկեղծ ասած, արգենտինացին իսկապես ֆանտաստիկ մարզավիճակում է և երբ, եթե ոչ հենց հիմա, նա կարող է կրկնել 2009-ի տրիումֆը և դարյալ հաղթել US open-ը։ Խուան Մարտին Դել Պոտրոյի հաղթանակի համար սահմանված է 2,20 գործակիցը մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում։

Օրդինար: Վերադարձ
Ամերիկայի բաց առաջնություն․Տղամարդկանց մենախաղ
00:00/8 սպտ
Ռաֆայել Նադալ - Խուան Մարտին Դել Պոտրո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0