Կանխատեսում. «Աուգսբուրգ»-«Բավարիա». կլինեն գոլեր

17:30, 19 հկտ 2019
Հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 17:30-ին, կմեկնարկի Բունդեսլիգայի 8-րդ տուրի «Աուգսբուրգ»-«Բավարիա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր երկու թիմերի կողմից:

«Բավարիան» ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում բաց է թողել 8 գնդակ: Նիկո Կովաչի թիմն ուժեղացրել է թե հարձակման թե պաշտպանական գիծը, սակայն այնքան էլ վստահ խաղ չի ցուցադրում ներքին առաջնությունում: Իհարկե, «Աուգսբուրգը» «Բավարիային» մրցակից չէ, թղթի վրա, սակայն կարող է տհաճություններ պատճառել:

Մյունխենյան ակումբը նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Հոֆենհայմին», որի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սարգիս Ադամյանը: Այս պարտությունից հետո «Բավարիան» ավելի ագրեսիվ կգործի, իսկ մրցակցի հարկի տակ դա կարող է բերել նրան, որ «Աուգսբուրգը» գոլ խփելու շանսեր կունենա:

«Բավարիայի» ֆուտբոլիստները նոր են վերադարձել հավաքականի խաղերից, իսկ առջևում Չեմպիոնների լիգայի խաղերն և հնարավոր է, որ Կովաչը հանգստի հնարավորություն տա որոշ խաղացողների: Կարծում եմ՝ դաշտի տերերը կարող են մեկ գոլ խփել՝ խոցելով Նոյերի դարպասը:

«Բուքմեյքերների Ռեյտինգն առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 1.86 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
17:30/19 հկտ
«Աուգսբուրգ»-«Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ