Կանխատեսում. «Ատլետիկո»-«Վալենսիա». կլինեն գոլեր

18:00, 19 հկտ 2019
Հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմեկնարկի Լա Լիգայի 9-րդ տուրի «Ատլետիկո»-«Վալենսիա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ աչքի կընկնեն գոլերով:

«Վալենսիան» մարզչական փոփոխությունից հետո փայլուն խաղ է ցուցադրում: Թիմը հաղթել է Լա Լիգայի վերջին երկու խաղերում և Չեմպիոնների լիգայում մրցակցի հարկի տակ առավելության է հասել «Չելսիի» նկատմամբ: Վերջին տարիներին Իսպանիայի երևի թե ամենաանկանխատեսելի թիմը, որը նույնիսկ դարձավ Իսպանիայի գավաթակիր Մարսելինո Գարսիա Տորալի հետ: Հիմա թիմը մարզում է Ալբերտ Սելադեսը, որին համարում են նոր սերնդի ամենահեռանկարային մասնագետներից մեկը: Թիմը կադրային խնդիրներ ունի: Այս խաղը բաց կթողնեն Կառլոս Սոլերն ու Խոսե Գայան, իսկ Կևին Գամեյրոյի և Ժոֆրե Կոնդոգբիայի մասնակցությունը հարցականի տակ է:

«Ատլետիկոն» այս մրցաշրջանում բավականին պասիվ է: 7 խփած և 4 բաց թողած գոլեր 8 խաղում: Մի կողմից դա բնական է, քանի որ թիմը մեծ փոփոխությունների է ենթարկվել: Հեռացել են վերջին տարիների 3 հիմնական պաշտպանները: Հարձակման գծում էլ թարմություն կա: Հաշվի առնելով խաղային մոդելն ու ձեռագիրը, ատլետները կգրոհեն, իսկ «Վալենսիան« կփորձի հաջողությունը որսալ հակագրոհների ժամանակ: Ցանկացած պարագայում ուրախ ֆուտբոլն ապահոված կլինի: Եվ հետո, համաձայնեք, որ դժվար է այսպիսի խաղից գոլեր չսպասել:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 2.1 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
18:00/19 հկտ
«Ատլետիկո»-«Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ