Կանխատեսում. «Աթլետիկո Մինեյրո»-«Բոկա Խունիորս». Բալեկյանի թիմը գոլ կխփի

02:15, 21 հլս 2021
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բոկա Խունիորսը» կհյուրընկալվի բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում արգենտինական ակումբը գոլ կխփի: «Բոկա Խունիորսում» խաղում է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկոն առաջին խաղում մեկնարկային կազմում էր: Հայ ֆուտբոլիստն առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում նոր թիմի կազմում: Առաջին խաղակեսում «Բոկան» գոլ խփեց, որը շուրջ 5 րոպե տևած քննարկումներից հետո չեղարկվեց VAR-ի միջամտությամբ: Արդյունքում՝ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Այս խաղում ֆավորիտը բրազիլական ակումբն է: «Աթլետիկո Մինեյրոյի» կազմում է հանդես գալիս «Զենիթի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հալկը: Երկու թիմերն էլ առաջին հերթին փորձելու են անառիկ պահել սեփական դարպասը, քանի որ շտապելու տեղ չունեն: Կարծում եմ՝ «Աթլետիկո Մինեյրոն» կտիրի նախաձեռնությանը, իսկ «Բոկան» կփորձի որսալ շանսը հակագրոհների ժամանակ:

Այս խաղում ևս սպասվում է, որ Բալեկյանը կլինի հիմնական կազմում: Հաշվի առնելով նաև նրա գործոնը, կարծում եմ, «Բոկան» կարող է գոլ խփել այս խաղում: Բալեկյանը շատ մոտիվացված է և կցանկանա իրեն լավագույնս դրսևորել այս հանդիպմանը:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում արգենտինական ակումբը գոլ խփի, որի համար Vivaro-ն սահմանել է 1.67 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Լիբերտադորեսի գավաթ
02:15/21 հլս
«Ատլետիկո Մինեյրո»-«Բոկա Խունիորս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ